Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։
Քննարկվել են տնտեսության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր ռիսկերի նվազեցմանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Էկոնոմիկայի նախարարության կողմից կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։