Բրյուսելում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան 139-րդ և 140-րդ նստաշրջանների շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Թայեսիք Յունիի հետ:
«Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները:
Երկկողմ կարևորել ենք երկու երկրների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության երկկողմանի միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Հայաստանի և Կորեայի մաքսային ծառայությունների միջև Էլեկտրոնային առևտրի և ռիսկերի խելացի կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը: