Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին առնչվող օրակարգային հարցեր։ Նախագահը վերահաստատել է, որ միշտ պատրաստակամ է երկրի կյանքին առնչվող բոլոր խնդիրների շուրջ քաղաքակիրթ խոսակցության, և նախագահականի դռները միշտ բաց են։
Կուսակցության պատվիրակները նշել են, որ մշտապես վեր են դասում պետական շահը և պատրաստ են աջակցել երկրում վստահության մթնոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնության։
Պատվիրակությունը նախագահ Վահագն Խաչատուրյանին է նվիրել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկված հուշադրամ։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ քննարկումները։