Հունիսի 23-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Նշանակվել է դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: