Հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ (պլանային-նախազգուշական վերանորոգման) 2022-ի ավարտը:
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն ավարտին հասցնել նախատեսվածից 4 օր շուտ։
Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ: