Ուկրաինական զորքերը հրաման են ստացել նահանջել Սևերոդոնեցկից նոր դիրքեր՝ ասել է Կիևի նշանակած Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաշտոնյան նշել է, որ այդ քայլին են դիմել՝ ուկրաինական զինվորականների շրջանում զոհերի թվի աճը կանխելու համար։ Նա հավելել է, որ Սևերոդոնեցկի ենթակառուցվածքն ամբողջությամբ ավերված է, վնասվել է տների 80-90%-ը։