ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵԽ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՕՐԸ
Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի 2-րդ օրը: Եվրամիության առաջնորդների օրակարգում են Ուկրաինայի ռազմական գործոցղությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հակամարտության ազդեցությունը պարենային անվտանգության համաշխարհային ճգնաժամի վրա։ Հանդիպումից առաջ Բելգիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպայն ձմեռային ճգնաժամը հնարավոր է կանխել միայն այն դեպքում, երբ ԵՄ միասնական գործի:
ԳԴՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈԼՈՐՏՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ. ՀԱԲԵԿ
Գազի պակասի պատճառով Գերմանիայի տնտեսության որոշ ոլորտներ կարող են երկար ժամանակ կանգ առնել՝ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը: «Դա աղետ կլինի որոշ ոլորտների համար: Եվ մենք խոսում ենք ոչ թե երկու օրվա կամ շաբաթվա, այլ երկար ժամանակի մասին»: Նախարարի խոսքով՝ Գերմանիային դժվար ժամանակներ են սպասվում, հատկապես ձմռանը։ Իսկ ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եվրոպացիներին խորհուրդ էր տվել նվազեցնել իրենց տներում ջերմաստիճանը՝ վառելիքը խնայելու համար։ Գերմանիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ իր երկիրը ակտիվորեն աշխատում Է ՌԴ-ից հացահատիկի հնարավոր դուրսբերման հարցով: Աննալենա Բերբոքի խոսքով՝ Ռուսաստանյան հացահատիկի հետ կապված արգելափակում չկա. արտահանումը մնում Է այնքան, որքան անցյալ տարի:
ՍԵՆԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ԶԵՆՔՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԵՆՔԻՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն Է տվել հրաձգային զենքի կիրառմամբ բռնության դեմ պայքարի օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել Է 65 սենատոր, դեմ՝ 33-ը: Փաստաթուղթն ընդունվել Է Տեխասի նահանգի Յուվալդե քաղաքի տարրական դպրոցում վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որտեղ հրաձգության հետևանքով զոհվել Է 19 երեխա և երկու ուսուցիչ, ինչպես նաև Նյու Յորքի նահանգի Բուֆալոյի սուպերմարկետում զոհ Է դարձել ինը մարդ: Այժմ օրինագծին պետք Է հավանություն տրվի Ներկայացուցիչների պալատում, որից հետո ստորագրման համար կներկայացվի նախագահ Ջո Բայդենին:
ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼԸ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Թեհրան է այցելելու: Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ այսօր երեկոյան ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հանդիպելու է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Իրանի Իսլամական Հանրապետության այլ պաշտոնյաների հետ։ Իրանի արտգործնախարարության խոսնակի խոսքով՝ այցի ընթացքում, որը Իրանի և Եվրամիության միջև շարունակվող խորհրդակցությունների մի մասն է, կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, որոշ տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերջին կարգավիճակը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳՆ-ղեկավար Յայիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների դեսպանների նշանակման հարցին: Ըստ Չավուշօղլուի՝ «Թուրքիան Իսրայելի հետ աշխատանքներ է սկսել ներկայացուցչությունը դեսպանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»: Անդրադառնալով Իսրայելի զբոսաշրջիկներին «սպառնացող հնարավոր վտանգներին», որի մասին պնդում է իսրայելական կողմը, Չավուշօղլուն ասել է, որ Անկարան կանխելու է ցանկացած ահաբեկչական գործողություն: Իր հերթին, Իսրայելի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել թուրքական ոստիկանությանը իսրայելցի զբոսաշրջիկների դեմ ծրագրվող «ահաբեկչական գործողությունը կանխելու համար»: