Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել հանրապետության Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Հոդվածում ասվում է, որ Զելենսկին մտադիր է նման քայլի գնալ՝ պատճառաբանելով Բականովի «ոչ պրոֆեսիոնալիզմը», ինչպես նաև այն պատճառով, որ ծառայության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները ռազմական գործողությունների մեկնարկից հետո։
Պարբերականը հավելում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության գործունեության մեծ մասն իրականացնում են Զելենսկու գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաև մարդիկ, որոնց հովանավորում է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: