Ռուսաստանը ստիպված էր ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում, քանի որ Կիևը հրաժարվեց կատարել մինսկյան պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուզուկին՝ փոխանցում է РИА Новости-ն։
Խորհրդարանականը նշել է, որ ցանկացած հակամարտության համար երկու կողմն էլ մեղավոր է: Այս դեպքում պատասխանատվություն են կրում և՛ Մոսկվան, և՛ Կիևը։ Նա ընդգծել է, որ ներկա պահին իրավիճակի միակողմանի լուսաբանման խնդիր կա, երբ համաշխարհային լրատվամիջոցներն օբյեկտիվ գնահատական չեն տալիս և միայն թեժացնում են առճակատումը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Ուկրաինան խախտել է իր ստորագրած խոստումները, այդ թվում՝ 2014-ի և 2015-ի Մինսկի համաձայնագրերը, մինչդեռ «այդ մասին ընդհանրապես չեն խոսում և չեն քննարկում»։