Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին ազգային տոնի առթիվ:
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը չի մոռացել այն անգնահատելի քաղաքական աջակցությունը, որ ցուցաբերեց Լյուքսեմբուրգը 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում։
Ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին հայ-լյուքսեմբուրգյան հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք երկկողմ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»։