ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսեր աշխատել:
Կառավարության այսօրվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նախարար Քերոբյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են ժամկետներն ուշանում:
«Մեզ միայն մնացել է ստանալ Փոթիի նավահանգստի օպերատոր հոլանդական ընկերության թույլտվությունները:
Ցանկացած աշխատանք ռիսկ է, եթե փորձում ենք ներդնել մի գործառույթ, որն ընդհանրապես չի եղել: Բնականաբար, ինչ-որ բան կարող է այլ կերպ գնալ»,- ասաց Քերոբյանը:
Նա նշեց, որ վրացի գործընկերները րոպե առ րոպե սպասում են այդ թույլտվությանը:
Քերոբյանը վստահեցրեց, որ գործով կապացուցեն արած աշխատանքի արդյունքները: