Մայիս ամսվա դրությամբ վճարովի աշխատատեղերի թվի նոր ռեկորդ ունենք: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մայիս ամսին Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ:
2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև աշխատավարձի ֆոնդին:
«Մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավել է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով: «Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»,- ասաց նա: