Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքը, որով տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
«Կանեմ հնարավորը՝ ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացման ու առաջընթացի»,- ասաց Վանդունցը:
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 30-ին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիգրան Վանդունցը: