Գոռ Աբրահամյան («Տավշո հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահի պաշտոնակատար) - Ոսպի դաշտ ա, մոտ 3 հա, բավականին լավն ա, եղանակները բարենպաստ են, խոնավություն շատ ա սիրում, լավ բերքի հույս կա:
Վնասատուների դեմ կանխարգելիչ պայքարն էլ ամրապնդում է սպասելիքները; Մոտ 32 հա ոսպի, ոլոռի, սիսեռի, լոբու ցանքերին ավելացել է նաև հաճարը, նախատեսում են շարքը համալրել: Բերդ համայնքի Նորաշեն գյուղի «Տավշո հատիկ» գյուղատնտեսական կոոպերատիվը հիմնվել է մի քանի տարի առաջ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ տարածքում հատիկաընդեղենի մշակության զարգացման նպատակով, մի քանի միջազգային կառույցների, բարեգործական կազմակերպությունների օգնությամբ էլ զինվել արդիական գյուղտեխնիկայով և սարքավորումներով; Կոոպերատիվի օրինակը վարակիչ էր:
Կոոպերատիվի անդամ նորաշենցի Արարատը իր մոտ 2 հա ցանքից դժգոհ չէ, բերքը դաշտից հասցնում է արտադրամաս, այստեղ էլ անելիքը շատ է:
Արարատ Մանգասարյան (Բերդ համայնքի Նորաշեն գյուղի բնակիչ) - Տվյալ ապարատը ստեղծված է նրա համար, որ կեղևազարկվի գարոխը, ստեղով անց ենք կացնում, կեղևազրկում, հետո ջարդում է, կիսում է, որպեսզի ավելի որակյալ լինի, անց ենք կացնում մաղով:
Աշխատանքը հիմնականում սեզոնային է, գործունեության անընդհատությունն ապահովելու դեպքում աշխատատեղերի թիվը կավելանա․
Գոռ Աբրահամյան - Միայն աշխատատեղով չէ կոոպերատիվի աշխատանքը; Մենք մարդկանց եկամուտ ենք ապահովելու իրենց արտադրանքը հենց տեղում ընդունելու միջոցով: Գյուղացին եթե բերք ունի, ընդունում ենք, մաքրում, փաթեթավորում, կամ՝ մաքրում, իրեն տրամադրում, ինքը վաճառի: Վերավաճառողները արանքից դուրս կմնան:
Արտադրանքն իրացնում են փոքր ու մեծ խանութներում: Արդեն իրենց բրենդով են ներկայանում՝ «Տավշո բարիք»:
Կոոպերատիվն այս տարի սպասում է 50-60 տոննա բերք, իսկ մշակվող հողատարածքների առումով Նորաշենը համայնքում առաջատարն է: