Արևմտյան երկրները Ուկրաինային մատակարարել են M777 հաուբիցներ, առանց GPS համակարգի, որպեսզի նահանջի դեպքում ռուս զինվորականները չստանան այդ տեխնոլոգիան՝ գրում է Liga.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրին։
Համակարգը թույլ է տալիս հաուբիցները միավորել մեկ հետախուզական և հարվածային համալիրում՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք և ռադիոլոկացիոն կայաններ:
«Ռոսգվարդիայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ հատուկ նշանակության ջոկատը Դոնբասի մարտական գործողությունների գոտում գրավել է ուկրաինական Տ-72 տանկ՝ ամբողջ զինամթերքով:
Ավելի վաղ էլ Sputnik ռադիոն էր հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողության գոտում ռուսական բանակն առաջին անգամ օգտագործել է «Վոլգա» զրահագնացքը: