Այս տարի Հայաստանի ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատականը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ այսօր ներկա է գտնվել ռամկավարների պատմության կարևորագույն փաստաթղթերին վերաբերող ցուցադրությանը:
«Նաև պարգևատրվել եմ 100-ամյակին նվիրված ոսկե մեդալով: Շնորհավորում եմ իրական կուսակցականներին և ՌԱԿ-ի գաղափարը կրողներին»,- գրել է Հարությունյանը: