ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել է Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի 18-րդ կոնգրեսի շրջանակում։
«Ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության և ֆինանսական շուկան զարգացնելու հնարավորությունները և Կառավարության կողմից իրականացվող քայլերը։
Ֆինանսների հասանելիությունը շատ կարևոր խնդիր է։ Անհրաժեշտ է, որ Հայաստանում արագ ձևավորվի պարտատոմսերի շուկան, և գործեն վենչուրային հիմնադրամները։
Նման քննարկումները լավ հնարավորություն են կիսվելու գաղափարներով և փորձով ու գտնելու կորպորատիվ արժեթղթերի շուկան զարգացնելու և վենչուրային ֆինանսավորմումն ապահովելու լավագույն ուղին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: