ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի նախկին պաշտոնակատար Քրիստինա Քվինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին. հայտնում են Սպիտակ տնից:
Քվինի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից:
Նա Ուկրաինայում դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2019 թվականից:
2016-2019 թվականները զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրենի պաշտոնները:
Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին նշանակվել է 2019 թվականին: