Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ փոխվել են ծառայության թեժ գծի և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի հեռախոսահամարները։
Այսուհետ կգործեն ծառայության թեժ գծի 88-19 և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարները։
Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել բողոքներն ու առաջարկությունները։
Թեժ գիծը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00-ը:
Մուտքային զանգերի քանակով պայմանավորված՝ հնարավոր է ձեր զանգն անմիջապես չգրանցվի, ուստի ելնելով ձեր հարցի բնույթից՝ կարող եք ընտրել ծառայության հետ կապ հաստատելու հետևյալ տարբերակներից մեկը՝
-
պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին.
-
զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով.
-
դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։
«Քո Արգելանքը» խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք զանգահարել 88-29 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] էլեկտրոնային փոստին։
Հարկադիր կատարման ծառայությունից որդորում են՝ «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբի հետ կապ հաստատել բացառապես հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝
-
կատարված վճարումների ճշգրտման և արգելանքը չվերացնելու պատճառների պարզաբանման.
-
կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայման.
-
անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելու.
-
բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրման.
-
աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելու կամ արգելանքի չափը վերանայելու, բանկերում սառեցված գումարները գանձելու, կիրառված այլ արգելանքները վերացնելու և վարույթը կարճելու.
-
հայցի ապահովման միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու։
Ծառայության թեժ գծին և «Քո արգելանքը» արագ արձագանքման խմբին հնարավոր է միանալ անմիջապես www.cesa.am կայքի ինտերակտիվ զանգի կոճակների միջոցով։