Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին կայացել է Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Ի պատասխան Ձեր բանավոր հարցման՝ հայտնում ենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»,- հայտնել են գրասենյակից: