ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրեն:
Կառույցից հայտնել են, որ ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովին կխնդրեն Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցը դիտարկել ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ երկիրը կատարում է անդամակցության համար անհրաժեշտ պայմանները։
Գագաթնաժողովի օրակարգում կլինեն նաև Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, պարենային ճգնաժամը, ինչպես նաև էներգետիկայի ու գազի հետ կապված հարցեր։