Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է BostonGene և Netcracker Technology ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։
Նշենք, որ BostonGene ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022 թ. ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոնի հիմնման հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև Netcracker Technology ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ Կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։
Հիշեցնենք, որ այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 8-ին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։