«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից և հիշեցնում, որ հուլիսի 1-ից Սևանում գործելու է երեք հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝
ավտոկայանատեղի.
շվաքարաններ.
հանդերձարաններ.
սանհանգույցներ.
ցնցուղարաններ.
խաղահրապարակներ:
Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հասցեներ՝
N 1 հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա).
N 2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա).
N 3 հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։