Մենք ողջունում ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով «Լուրերի» հարցին՝ նա նշեց, որ աշխատանքային խմբի հանդիպումների ժամանակ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:
«Ռուսական կողմը կշարունակի ամուր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է դիվանագետը: