Ռուսաստանի դիվանագիտության բացարձակ առաջնահերթությունը միջուկային տերությունների միջև ուղիղ առճակատումը կանխելն է՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի սրման ռիսկերը և միջազգային զարգացումների անկանխատեսելիությունը՝ կարևոր է շարունակել երկխոսությունը»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է նաև, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել բազմակողմ գործակցության հարթակների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ կառույցների ներուժը:
«Կպաշտպանենք մեր, ինչպես նաև մեր դաշնակիցների անվտանգությունը և ազգային շահերը ցանկացած սպառնալիքից: Սակայն հիմա ձգտում ենք ձևավորել ավելի ժողովրդավար աշխարհ»,- եզրափակել է Ռյաբկովը։