ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը միտված հարցերը:
Խմբակցության ղեկավարը և դեսպանը կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացումը և այս ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության հետ համագործակցության խորացումը:
Նրանք ուշադրություն են դարձրել խորհրդարանի՝ որպես ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկի զարգացման և ամրապնդման հնարավորություններին, ինչպես նաև համագործակցության հեռանկարներին: