Ուկրաինացի ինը պահեստազորայիններ վայր են դրել զենքերն ու առանց դիմադրության հանձնվել Սևերոդոնեցկի Սիրոտինո արվարձանում՝ հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը։
Ուկրաինացի զինծառայողները հայտնել են, որ մոբիլիզացվել են այս տարվա մայիսին։ Նրանց 3035 զորամասը մինչև 2014 թվականը գտնվել է Լուգանսկում, իսկ հետո տեղափոխվել Խարկով։
Սևերոդոնեցկում ուկրաինական զորքերը մեծ կորուստներ են կրում և նահանջում դեպի Լիսիչանսկ, իսկ Սվյատոգորսկում, որը գտնվում է արևմուտքում, ուկրաինական խմբավորումը կորցրել է վերահսկողությունը քաղաքի մեծ մասի նկատմամբ։
Ուկրաինայում ռազմական դրություն է, հայտարարված է համընդհանուր մոբիլիզացիա։ Զինապարտ տղամարդկանց արգելվում է լքել երկիրը: