Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հավի ձվի շրջանառության ոլորտում:
Ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ», «Աշտարակ Ձու», «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր իրավախախտման վերաբերյալ: