Հունիսի 21-ը բուժաշխատողի օրն է: Մասնագիտական տոնի առիթով նրանց շնորհավորել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա բուժաշխատողներին է դիմել խորհրդանշական վայրից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի հանրապետական գիտաբժշկական գրադարանից. առաջիկայում այն վերափոխվելու է՝ դառնալով մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման նորարարական կենտրոն: