2022 թ. հունիսի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը գտնվել են ԻԻՀ Չաբահար քաղաքում, որտեղ հանդիպումներ են ունեցել «Չաբահար» նավահանգստի և «Չաբահար» ազատ տնտեսական գոտու ղեկավարության հետ, ծանոթացել ներդրումային և լոգիստիկ հնարավորություններին։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաև նավահանգստի միջոցով Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում։ Նա հավելել է.
«Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքները Հնդկաստանից հասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։
Արսեն Ավագյանը Չաբահար նավահանգիստ կատարած այցի և նավահանգստի տնտեսական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանը լավ ճանապարհ է դեպի ծով բեռների տարանցման համար, և Չաբահարով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը հետաքրքրել է մեզ, և նավահանգիստը կարող է զարգացնել կապը երեք երկրների միջև»:
Նա ասել է. «Մենք շահագրգռված ենք հայկական ապրանքների տեղափոխմամբ Հնդկաստանից և Չաբահար նավահանգստով, քանի որ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և տարանցիկ համագործակցության հեռանկարները կլինեն շատ հուսալի և առաջընթացի հնարավորությամբ»:
Իրանի Սիստան և Բելուչիսթան նահանգի նավահանգիստների և ծովային գործերի գլխավոր վարչության ղեկավար Նասեր Ռավանբախշը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի մշակութային և պատմական ընդհանրություններին, ասել է.
«Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, սակայն Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահմանի, Իրանի նավահանգիստները, հատկապես Չաբահար նավահանգիստը, լավ հնարավորություն են այլ երկրների հետ Երևանի առևտրի համար»:
Անդրադառնալով Հնդկական օվկիանոսը Սև ծովին միացնելու նախագծին՝ նա հավելել է.
«Հայաստանի դիրքը Իրանի և Վրաստանի միջև տարանցիկ երթուղու վրա և Չաբահարի տարանցիկ կամուրջը դեպի Սև ծովի արևելքում գտնվող նավահանգիստներ, հատկապես Վրաստանի Փոթի նավահանգիստը, Սուեզի ջրանցքի ծովային ճանապարհի համեմատ, կարող ե նպաստել տարանցիկ բեռների արագ և էժան տեղափոխմանը»: