Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Ազատության և Գայի փողոցների բնակիչները ոգևորությամբ են հետևում իրենց ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին: Տասնյակ տարիներ չբարեկարգված փողոցների նորոգումը 2021 թվականին սկսված սուբվենցիոն ծրագրի շարունակությունն է:
Նախորդ տարի պետք է ասֆալտապատվեին Ազատության փողոցի 2800 ք. մ և Գայի փողոցի՝ 1720 ք. մ հատվածները: Այս տարի նախագիծը վերանայվեց, և որոշ հատվածներ ևս ընդգրկվեցին ծրագրում:
Ասֆալտապատման ընդհանուր ծրագրի արժեքը 94 մլն 500 հզ դրամ է: Կարմիրգյուղ համայնքի բյուջեից նախատեսված էր 58 մլն դրամ ներդնել չորս փողոցի ասֆալտապատման համար: Նախորդ տարի ասֆալտապատվեցին Կարեն Դեմիրճյան և Զոհրաբ Շհոյան փողոցները, համայնքը վճարեց շուրջ 14 մլն դրամ: Մնացած մոտ 44 մլն դրամի վճարումը կիրականացնի արդեն Գավառ խոշորացված համայնքը:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան