ԱՄՆ-ը, ինչպես նաև Եվրոպան, պետք է պատրաստվեն Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման պայմաններում՝ գրում է Bloomberg-ը։
Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ի կազմում Ֆինլանդիային և Շվեդիային ընդգրկելուն։ Բացի դրանից՝ նա քննադատում է Հունաստանին և նրանից պահանջում ապառազմականացնել Էգեյան ծովի կղզիները։
Լրագրողի կարծիքով՝ առաջիկա ամիսներին պետք է սպասել ԱՄՆ-ի և Թուրքիայի, ինչպես նաև ԵՄ երկրների հարաբերությունների կտրուկ վատթարացման, քանի որ Անկարան տնտեսական ծանր իրավիճակում է, և Էրդողանին պետք է քավության նոխազ գտնել։
Դա կհանգեցնի նրան, որ Թուրքիայի և արևմտյան տերությունների միջև համագործակցությունը կթուլանա, ինչը ԱՄՆ-ին տհաճություններ է խոստանում Ռուսաստանի հետ մրցակցության մեջ՝ նշվում է հոդվածում։