Հունիսի 19-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արյունալի դեպքից հետո ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը և ուղարկվել կադրերի ռեզերվ:
Այս մասին 1lurer․am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ապարանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ռաֆայել Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։
Ըստ Քննչական կոմիտեի՝ զինված միջադեպը տեղի է ունեցել երթևեկության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր:
Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը: