Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, խուլիգանության ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծեծի՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, սպանության նախապատրաստման, սուտ մատնության, արդարադատությանը խոչընդոտելու, ծանր վիրավորանքի, փաստաթուղթ կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու, պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու, ընտանեկան բռնության, մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, անձնական կամ ընտանեկան տեղեկությունը հրապարակելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, սպանության, կողոպուտի ու բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: