Ղրիմի «Չեռնոմորնեֆտեգազ»-ի հորատման հարթակներին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով, ենթադրաբար, կան զոհեր։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը Telegram-ի իր ալիքում։
«Սև ծովում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոչ բոլորն են փրկվել, բայց դեռ հույս կա։ Սպասում ենք պաշտոնական տեղեկության»,- գրել է նա։
Ուկրաինան հունիսի 20-ին հարձակվել է Ղրիմի Հանրապետության հորատման կայանների վրա։ Տուժել է 5 մարդ, որոնցից երկուսը բեկորային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ ընդհանուր առմամբ Ուկրաինայի զինված ուժերը երեք հարված են հասցրել Օդեսայի գազի հանքավայրում գտնվող հորատման երեք հարթակներին։
Հարձակման պահին նավթային հարթակներում գտնվել է 109 մարդ։ Ակսյոնովը վստահեցրել է, որ ռուսական կողմը բավականաչափ հակաօդային պաշտպանության միջոցներ ունի, որոնք պաշտպանում են թերակղզու ամբողջ ցամաքային հատվածը, մասնավորապես՝ Ղրիմի կամուրջը։ Նա հավելել է, որ գազը հանրապետություն է մատակարարվում կանոնավոր ռեժիմով։