Ռուսական զինուժը «Օնիքս» թևավոր հրթիռներով խոցել է ուկրաինական Շկոլնի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Օդեսայի շրջանում։ Այդ մասին լրագրողներին հայտնել են ՊՆ-ում։
Ըստ պաշտպանության գերատեսչության, այնտեղ եղել են Ուկրաինայի զինված ուժերի Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքերը։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդանավակայանի վրա հարձակումով պատասխանել են Կիևի դիվերսիաներին: Երեկ Ուկրաինայի զինված ուժերը հականավային հրթիռներով և անօդաչու թռչող սարքով հարձակվել էին Սև ծովում գազահորատման հարթակների վրա, կան զոհեր և վիրավորներ։