Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ բանակցություններում, հետևաբար հավանական է, որ երկիրը մինչև աշուն չկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Շատ առաջընթացի չենք հասել, բայց արդեն գոհ ենք, որ քննարկումն սկսվել է։ Ես չէի ցանկանա ստույգ ժամկետներ նշել, բայց դժվար թե մինչև սեպտեմբեր կարողանանք դաշինքին միանալ»,- խոստովանել է քաղաքական գործիչը հունիսի 20-ին Անկարայի պատվիրակության հետ հանդիպումից հետո։
Թուրքիայի նախագահ Էրդողանը և թուրքական կառավարությունը դեմ են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։ Անկարան բացատրում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ի անդամները, որոնց Անկարան ահաբեկչական է ճանաչել, ներկայացուցիչներ ունեն Շվեդիայի խորհրդարանում, ցույցեր են անցկացնում Ստոկհոլմի փողոցներում և հարցազրույցներ են տալիս շվեդական ու ֆիննական հեռուստաալիքներին։