Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով՝ այս պահի դրությամբ այլ պատգամավորներից մանդատը վայր դնելու դիմումներ չկան:
Վանեցյանը ֆեյսբուքում հայտարարել է՝ իրեն այլևս չի տեսնում խորհրդարանում, քանի որ այն դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
««Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս»,- հավելել է Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված դաշինքը:
Վանեցյանը նաև տեղեկացրել է, որ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու է: