Այսօր իր ծննդյան 80-ամյակն է նշում հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ, սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարգարովը:
«Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից։
ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։
ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը, դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: