ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։
Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել իրենց հարցերը։
Պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցուն և հայ համայնքի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և քննարկմանը միանալու համար։