Մեդիա կազմակերպություններին մտահոգել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախաձեռնված փոփոխությունները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մշակած նախագիծը, ըստ ոլորտի փորձագետների, խնդրահարույց է որոշ ձևակերպումների առումով:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշել է՝ օրենքի նախագիծը չի քննարկվել շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով էլ՝ այս օրինագծում գրեթե նույնությամբ տեղ են գտել այն դրույթները, որոնք եղել են 2020 թվականի նույն օրենքի այն տարբերակում, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, բայց դուրս էր մնացել երկրորդից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի կարծիքով էլ՝ անհրաժեշտ է դադար տալ հապճեպ մշակված փոփոխություններն ընդունելուց առաջ: