Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է դաշնային բյուջեից 15 միլիարդ ռուբլի պահանջել՝ Ուկրաինայի հետ սահմանին «Անվտանգ քաղաք» համակարգ տեղակայելու համար։ Այդ մասին հայտնի է դարձել նախագծին մոտ կանգնած Коммерсантъ-ի աղբյուրներից։
Նրանց խոսքով՝ համակարգը նախատեսվում է տեղակայել Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Վորոնեժի և Բելգորոդի մարզերում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարբերականի զրուցակիցը նշել է, որ «Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման՝ Ռուսաստանի հատուկ գործողության համատեքստում «Անվտանգ քաղաքը» դարձել է արդիական տարածաշրջանների համար՝ հաշվի առնելով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա դիվերսիոն հարձակումների սպառնալիքների աճը»։