Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է պարզեցնել Եվրամիություն նոր երկրների մուտքի գործընթացը։ Այդ մասին նա հայտարարել է DPA գործակալությանը։
Դա անելու համար Բրյուսելին անհրաժեշտ է «արդիականացնել իր կառույցներն ու որոշումների կայացման գործընթացները»՝ ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա մտադիր է հարցը բարձրացնել հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Այժմ ԵՄ անդամակցության համար դիմող պետությունները կարող են կարգավիճակ ստանալ միայն անդամ բոլոր երկրների միաձայն որոշմամբ։ Գործընթացը բարդ է լինելու, քանի որ յուրաքանչյուր թեկնածու երկիր, որը ցանկանում է դառնալ Եվրամիության մաս, պետք է կատարի բազմաթիվ պահանջներ։
Գերմանիայի կանցլերը Բրյուսելին կոչ է արել Ուկրաինայի կարգավիճակը լուծել «միասնության ոգով»։ Շվեյցարիան էլ այն կարծիքին է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ներկայումս անհնարին խնդիր է ԵՄ-ի համար: Դա բացատրվում է երկրում կոռուպցիայի բարձր մակարդակով, ինչպես նաև օրենքով, ըստ որի անդամակցելու որոշումը պետք է միաձայն ընդունվի Միության բոլոր անդամների կողմից։ Միաժամանակ հիշեցվում է, որ ԵՄ շատ երկրներ այս խորհրդանշական քայլը վաղաժամ են համարում։