Հունիսի 13-20-ը Երևանի պարեկները, մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1897 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 186 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի 159 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 9-ը՝ փակված, 3-ը՝ առանց համարանիշների, 1-ը՝ գերձայնային ազդանշանով, 166-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1127-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, բաժիններ բերման են ենթարկել 50 անձի՝ հայտնաբերելով 2 հետախուզվողի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 785 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 56 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 22, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 46 անձ։ 2 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշների, 1-ը՝ ստանդարտնի չհամապատասխանող, 1-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 46-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 417-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքով բերման է ենթարկվել 10 անձ։
Հունիսի 13-ից 20-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 823 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 21, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 62 անձ։ 3 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշներով, 2-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 63-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 443-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքով տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 12 անձ: