ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել է Ալավերդի, Օձուն, Ախթալա, Շնող խոշորացված համայնքներին առնչվող մի շարք հարցեր։
«Քննարկման առանցքում եղել է նշված համայնքներում 2022 թ. սուբվենցիոն ծրագրերի հարցը։ Անդրադարձել ենք նաև Մ6-Սանահին-Սարահարթ-Սանահին գյուղ-Ակներ ճանապարհի հիմնանորոգման նախագծին, ժամանակացույցին, Մղարթ և Արդվի գյուղերի խմելու ջրի խնդրի հնարավոր լուծումներին»,- գրել է Մկրտչյանը։