Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 13-20-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5309 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 48 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 101-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 1-ը՝ առանց համարանիշների։ Բացի այդ, 22 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։