Հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Թեժ լեռ կոչվող տարածքում գողություն են անում։
Շտապ մեկնած ոստիկանները այդ վայրում հայտնաբերել են Լերմոնտովոյի երկու բնակչի, որոնք տրակտորով փորում էին հողը՝ համայնքի 600-լիտրանոց բաքը գողանալու համար։
Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները պարզել են նաև, որ գողության եկած տղամարդիկ հանցակիցներ ունեն։
Րոպեներ անց Գուգարքի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կայանված «ՎԱԶ-21099» մեքենայում հայտնաբերել են Վանաձորի 3 բնակչի։
Նախնական տվյալներով՝ նրանք ճանապարհին, այսպես ասած՝ հսկում էին և, ոստիկաններին նկատելով, անմիջապես տեղեկացրել էին գողության եկածներին։
Բոլորն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: