Ուժեղ պայթյուններ են որոտացել Դոնեցկի կենտրոնում. այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների գնդակոծությունը երբեմն շատ ինտենսիվ է, երբեմն նվազում է։
Հունիսի 18-ին հաղորդվել է, որ Դոնեցկի հրետակոծության հետևանքով Դոնեցկի արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից է զոհվել, ևս երեքը ծանր վիրավորվել են։ Գործակալության տվյալներով՝ փրկարարները տուժել են, երբ Կույբիշևի շրջան են գնացել օգնության կանչին և ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությանը։
Կիևի կողմից նշանակված Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն էլ հայտնել է, որ ուկրաինական զորքերը կորցրել են վերահսկողությունը Սևերոդոնեցկի մերձակայքում գտնվող Մետելկինոյում։ Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ ԼԺՀ-ի Մետելկինո բնակավայրի «մաքրման» վերջնական փուլն ավարտվում է։