Հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորվածին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են:
Խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից 3-ում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,25 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, իսկ մյուս երկու փաթեթներում՝ շագանակագույն, փոշենման, 0,54 և սև, 3,40 գրամ քաշերով զանգվածներ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: