Հայաստանում մոտ 200 հազար մարդ հաշմանդամություն ունի, նրանց մի մասի խնդիրները տեսալսողական են կամ հենաշարժական. այդ մարդիկ մեր երկրում զրկված են ազատ տեղաշարժման իրենց սահմանադրական իրավունքն իրացնելուց, որովհետև փողոցները, տրանսպորտը, շենքերը հարմարեցված չեն նրանց համար:
ԱԺ-ում քննարկվում է օրենքի մի նախագիծ, որը փորձում է թեև մասնակի, բայց լուծում տալ խնդրին:
Երկրորդ ընթերցմամբ նախագծի ընդունումը կպարտադրի ներհամայնքային ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին ամբողջ շարժակազմը հարմարեցնել հաշմանդամություն ունեցողների կարիքներին:
Եթե անգամ օրենքն ընդունվի, դրա իրականացման ճանապարհին բազմաթիվ բարդություններ կան:
Հեղինակ՝ Անի Օհանյան